Ցավալի․ ծննդկան է մահացել․ մահացած Կարինեի ամուսինը մեղադրում է բժշկին․ մանրամասներ

Դաշտավան գյուղի բնակիչ Կարինե Մուսայելյանը ընդամենը երեսուներեք տարեկան էր։ Նա երրրոդ անգամ պետք է ծննդաբերեր, սակայն ծննդաբերությունը ավարտվել է նախ նորածին բալիկի, ապա նաև ծննդկանի մահով։

Կարինեի ամուսինը՝ Արայիկը, համարում է, որ տեղի ունեցածի մեջ մեղավորություն ունի Կարինեի բժշկուհին, որը նախ ուշ է մոտեցել ծննդկանին, ապա նաև նրան այնպիսի պատասխաններ ու հիմնավորումներ է տվել, որ չի գոհացրել ծնողին։

Նախ ասվել է, որ երեխան կյանքի համար անհամատեղելի արատով է լույս աշխարհ եկել, որն էլ հանգեցրել է նրա մահվանը։ Երբ երեխայի հայրը փաստել է, թե երեխան մինչ լույս աշխարհ գալը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և արատի մասին խոսք չի եղել, բժիշկը նշել է, որ դա երևացել է միայն ծննդաբերությունից հետո։

Ծննդաբերությունից հետո Կարինեի վիճակը ծանրացել է, նրան վիրահատել են՝ հեռացնելով արգանդը, բայց ի վերջո Կարինեն մահացել է՝ անմայր թողնելով իր երկու զավակներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: