Սոնա Ռուբենյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն դիմավորել հիվանդանոցից տուն գնալիս

Սոնա Ռուբենյանը, որ մայրիկ է դարձել, արդեն երկու օր է, ինչ հուզառատ ընտանեկան կադրեր է տեղադրում՝ ցույց տալով, թե ինչ է կատարվում իր շուրջը դստեր՝ փոքրիկ Մարիայի լույս աշխարհ գալուց հետո։ Սոնայի օրը հոգսառատ ու հագեցած է անցնում։

Երգչուհին կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես են իրեն դիմավորում հարազատները, երբ նա իր բալիկի ու ամուսնու հետ դուրս է գալիս հիվանդանոցային կենտրոնի շենքից։ Նշենք, որ Սոնան բալիկին լույս աշխարհ է բերել Էրեբունի ծննդատանը։

Սոնային հատկապես ուրախացրել են նրա զարմիկները՝ քույրիկի երկու տղաները, որոնք, ինչպես երևում է Սոնայի հրապարակումներից, պակաս չեն ուրախացել Սոնայի հետ տեղի ունեցած երջանիկ դրվագով պայմանավորված։

Սոնայի զարմիկներն առաջինն են վազել ընդառաջ, երբ Սոնան դուրս է եկել հիվանդանոցի շենքից։ Բալիկներից ամեն մեկի ձեռքին մի փոքրիկ, գեղեցիկ ծաղկեփունջ կա։ Այս կադրերը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: