Սոնա Ռուբենյանը գեղեցկուհի մայրիկի ու նորածին դստեր մասնակցությամբ տեսանյութ է ներկայացրել

Սոնա Ռուբենյանն իր հարազատների հետ միասին պարզապես վայելում է նորածին դստեր՝ փոքրիկ Մարիայի ներկայությունը։ Դեռ նախօրեին Սոնան լուսանկարներ էր տեղադրել՝ ցույց տալով, թե ինչպես են տանը դիմավորել իր դստրիկին։

Այսօր արդեն Սոնան տեղադրել է գեղեցիկ ու հուզիչ կադրեր, որոնց մեջ երևում է, թե ինչպես է Սոնայի մայրիկը վայելում իր փոքրիկ, նորածին թոռնիկի ներկայությունը։ Տեսանյութում երևում է, թե Սոնայի մայրը ինչպես է գրկել փոքրիկին և օրորում նրան։

Նշենք, որ փոքրիկ Մարիան լույս աշխարհ է եկել Էրեբունու ծննդատանը։ Բալիկն արդեն տանն է։ Նրան հատկապես սիոևվ ու հետաքրքրությամբ լի սպասելիքներով են դիմավորել Սոնայի քույրիկի փոքրիկ տղաները, որոնք երբևէ չեն զգացել քույրիկի ներկայություն։

Սոնայի մայրիկի և նրա նորածին թոռնիկի ժամանցի երանելի վայրկյանները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Հավելենք, որ երգչուհու մայրը բանասեր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: