Պարույր Հայրիկյանի հուզիչ պարը դստեր հետ՝ վերջինիս հարսանիքի ժամանակ

Հանրահայտ քաղաքական ու հասարակական գործիչ Պարույր Հայրիկյանը վերջին օրերին արտերկրում է գտնվել, քանի որ ուրախալի առիթ ուներ նշելու։ Նա ամուսնացրել է իր սիրելի դստերը։ Գործչի աղջկա ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Հռոմում։

Պ․ Հայրիկյանը մի քանի ուշագրավ դրվագներ է հանրայնացրել իր հարթակում՝ ցույց տալով, թե ինչ ընթացք է ունեցել իր դստեր հարսանեկան արարողությունը։ Նրան այդ օրերը մեծ բավականություն են պատճառել, քանի որ մեկ տեղում են հավաքվել նրա զավակներն ու թոռները։

Պարույր Հայրիկյանի տեղադրած կադրերից մեկում երևում է, թե նա ինչպես է տանգո պարում իր աղջկա հետ։ Այդ տեսանյութը տեղադրելով իր հարթակում՝ գործիչը խոստովանել է, որ բավականին դժվար է եղել հարսանեկան հագուստով աղջկա հետ տանգո պարելը, սակայն մեծ երանության մեջ է եղել ինքը։

Պ․ Հայրիկյանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: