«Նոյեմբերի վերջին կիրակին Մայրերի օրն է։ Ձեր և ի՛մ օրն է, մայրեր․․․»

Ժամանակակից մայր ու գրող Համբարձումյան Էլյան գրում է․ «Նոյեմբերի վերջին կիրակին Մայրերի օրն է։ Ձեր և ի՛մ օրն է, մայրեր։ Շնnրհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արժանացել են այդ վեհ կոչմանը, ովքեր երջանկություն են nւնեցել իրենց կրծքի տակ կրելու մեկ այլ սրտիկ, որի զարկերն այդուհետ ավելի առաջնային են եղել, քան սեփականը։

Թող Աստծո կամոք բոլորն էլ արժանանան մայրանալու բերկրանքին։ Ես չորս զավակների մայր եմ ու ուզում եմ շնորհակալ լինել Բարձրյալին, որ ինձ այդպիսի պատվի է արժանացրել։ Չորս անգամ ապրել եմ աշխարհի գերագույն հաճույքը՝ գրկել երեք և մի քիչ ավելի կիլոգրամնոց երջանկություն)։

Չորս անգամ անհամբեր սպասել եմ այն պահին, թե երբ առաջին անգամ աչուկները կբացեն ձագուկներս ու կտեսնեմ, թե ի՞նչպիսի հայացքով են նայելու աշխարհին։ Կապտաչ ու խաժ աչքերով շեկլիկներս)։ Իմ աշխարհի կարևորագույն չորս մարդիկ,շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք,ձեր ցավը տանեմ։

Շնորհակալ եմ, որ ձեր ուշադրությամբ ու սիրով ինձ այսքան երես եք տալիս։ Շնորհակալ եմ, որ այսօրն ինձ համար իրոք տոն է։ Թող ձեր զավակներն էլ լինեն ձեր նման, որ զգաք բացարձակ երջանկության զգացողությունը։ Տեր, ծնկաչոք եմ քո առաջ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: