Մաշ Իսրայելյանի դուրսգրման և տանը դիմավորելու շքեղ արարողությունը․ հուզիչ տեսանյութ

Ծնողներ դարձած Մաշն ու նրա ամուսինը այսօր տոնական կերպով տուն են ուղեկցել իրենց առաջնեկին։ Նորածին բալիկը, որ աղջնակ է, ծնողների որոշմամբ Աննա անունն է կրում։ Մաշն Աննային լույս աշխարհ է բերել Շենգավիթի ծննդատանը։

Շենգավիթի ծննդատան հարթակում այսօր տեղադրվել է Մաշի ու իր նորածին բալիկի լուսանկարը երջանիկ հայրիկի հետ։ Հիվանդանոցից տոնական տրամադրությամբ դուրս գրվելուց հետո Մաշն ամուսնու ուղեկցությամբ ուղևորվել է տուն։

Ծաղիկների շքեղ փնջով ու բարձր տրամադրությամբ տուն շտապող Մաշին տանը ևս շատ ջերմ ու սպասումով են դիմավորել։ Մաշն իր հարթակում ցանկացել է, որ բոլոր ընտանիք կազմած մարդիկ ունենան այն ջերմ զգացողությունը, որ ունեցել են ինքն ու ամուսինը։

Մաշ Իսրայելյանի, նրա ամուսնու և նորածին բալիկի մասնակցությամբ ընտանեկան կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ, որտեղ երևում է նաև Մաշի հիվանդանոցից դուրս գրվելու արարողությունից հատվածներ։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: