Հանրահայտ լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ լրագրող, ինչպես նաև տարիների բավականին հաջողված փորձ ունեցող հաղորդավար Պետրոս Ղազարյանը նշում է ծննդյան տարդեարձը։ Պետրոսը բարձրագույն կրթությունը սկզբնապես ստացել է մայր համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում՝ ուսումնասիրելով թուրքագիտություն։

Ավելի ուշ, երբ սկսել է զբաղվել հեռուստահաղորդավարությամբ, ուսանել է նաև Մոսկվայում՝ սովորելով Պոզների ժուռնալիստիկայի դպրոցում։ Իս հեռուստասետությունում Պետրոս Ղազարյանը պատահաբար է հայտնվել։

Պետրոսի մասնագիտական գործունեության հաջողության գաղտնիքը նաև նրա շարունակաբար կրթվելու ու կատարելագործվելու մղումն է։ Նա Մոսկվայից հետո մասնագիտական կարողությունները բարելավելու համար սովորել է նաև Լոնդոնում, ինչպես նաև Եվրոպայի քաղաքագիտության բարձրագույն դպրոցում։

Պետրոսը տարիներ առաջ ընտանիք է կազմել Անդրեասյան Ժաննայի հետ, որը կրթության ոլորտի ներկայիս ամենից հայտնի ու բանիմաց ներկայացուցիչներից է։ Ժաննան ու Պետրոսը երկու աղջիկների ծնողներ են։

Նրանցից յուրաքանչյուրը զավակների կրթության և դաստիարակության հարցում յուրովի մոտեցում ու մտածողություն ունի, սակայն երկուսն էլ կարողանում են սինթեզել այդ մոտեցումները՝ առողջ ու գիտակից զավակներ մեծացնելու համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: