Լունապարկում ատրակցիոն է պոկվել․ ուշագրավ մանրամասներ ցավալի դեպքից

Նախօրեին հայտնի դարձավ, որ ցավալի դեպք է եղել Լունապարկի ատրակցիոնային հատվածում։ Սովորական աշխատանքային օրվա կեսից ավելին անցած է եղել, երբ գրանցվել է միջադեպը։ Պտտվող ատրակցիոներներից մեկը պոկվել է։

Քանի որ ատրակցիոնը գտնվել է շարժման մեջ, պոկված ատրակցիոնի հատվածը նետվել է մի քանի մետր հեռավորության վրա։ Ընդ որում, ատրակցիոնի պոկված հատվածի վրա քաղաքացի է եղել նստած։ Նա, ինչպես արդեն հասկանալի է, վնասվածքներ է ստացել։

Հենց դեպքից անմիջապես հետո շտապ օգնության ծառայությանն են կանչել։ Երբ տուժած քաղաքացուն շտոպ օգնության ներկայացուցիչները անհրաժեշտ առաջին անհապաղ օգնությունն են ցույց տվել, դրանից հետո նրա հիվանդանոց են փոխադրել։

Ատրակցիոնի պոկվելու արդյունքուն տուժած քաղաքացին բժշկական օգնություն է ստացել Թիվ մեկ հիվանդանոցային կենտրոնում։ Նրա առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ դեռ հայտնի չեն։ Նշենք, որ այս զվարճանքի վայրում նմանատիպ միջադեպ էլի է գրանցվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: