Ահա թե Գարիկն ու կինը ինչ են նվիրել Սոնա Ռուբենյանի նորածին դստերը․ տեսանյութ

Ավելի շուտ տեղեկացրել էինք, որ Սոնան և Էմիլը ծնողներ են դարձել իրենց առաջնեկ աղջնակի ծնունդով։ Երեխային Մարիա անունն են տվել։ Արդեն մի քանի oր է, ինչ Մարիան հայրական տուն է գնացել։ Այս օրերին Սոնային ու նորածին բալիկին այցի են գնում ընտանիքի հարազատները, մտերիմները։

Ինչպես հայտնի է, Սոնան շատ ջերմ հարաբերություններ ունի Գարիկի ու նրա ընտանիքի հետ։ Գարիկը, որ սիրով մշտապես համագործակցում է Սոնայի հետ, տիկնոջ՝ Մարիաննայի հետ միասին այցելել է Սոնային ու նրա բալիկին։

Մարիաննան մեծ հաճույք է ստացել փոքրիկ Մարիայի հետ շփվելով։ Նա իր ապրումների մասին պաըտմող կադրեր է տեղադրել սոցցանցային հարթակում։ Մարիաննան Մարիայի հետ լուսանկար է տեղադրել։ Սոնան էլ իր հերթին ցույց է տվել, որ Մարիաննան ու Գարիկն ինչ են նվիրել իրենց դստրիկին։

Սոնայի տեղադրած կադրից երևում է, որ ամուսինները Մարիային նվիրել են հրեշտակի կուլոնով վզնոց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: