Հրաչյա Հարությունյանը, ինչպես հայտնի է, ընտանեկան կյանքում շատ երջանիկ է ու ներդաշնակ։ Նա մեկ աղջիկ ունի, որը բավականին լուրջ հաջողությունների է հասել և շարունակաբար հպարտության հաճելի զգացում պարգևել հորը։
Տաղանդաշատ արտիստն այսօր ուրախանում է ոչ միայն իր դստեր հաջողություններով ու նվաճումներով, այլ նաև նրա զավակների հետ ժամանակ անցկացնելով։ Երեք թոռնիկներ ունեցող Հրաչյա Հարությունյանն իր օրը կազմակերպում է այնպես, որ կարողանա հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր զավակների հետ։
Այս մասին կարելի է գաղափար կազմել՝ հետևելով Հրաչյա Հարությունյանի սոցհարթակին, որտեղ պարբերաբար տեսանյութեր ու կադրեր են հայտնվում թոռնիկների հետ անցկացրած ժամանցից։
Հերթական տեսանյութն է տեղադրվել արտիստի հարթակում, որտեղ երևում է, թե դերասան պապիկն ինչպես է զբոսնում իր թոռնիկներից մեկի հետ երևանյան փողոցներից մեկով։ Տեսանյությում պապիկի ու թոռնիկի զբոսանքի կադրերին կից հնչում է Սիրուշոյի երգը։ Նյութը՝ կից։