Ալեն Սիմոնյանը, ինչպես հայտնի է, երեք զավակների հայր է։ Նրա ավագ որդին առաջին ամուսնության արդյունքում է լույս աշխարհ եկել, իսկ երկու կրտսեր զավակները լույս աշխարհ են եկել Ալեն Սիմոնյանի երկրորդ ամուսնության ժամանակ։
Երկրորդ ամուսնությունից հետո Ալեն Սիմոնյանը շատ ջերմ ու սերտ կապ է պահում իր ավագ զավակի՝ տղայի հետ։ Նրա ավագ որդին ներկա է ընտանեկան բոլոր առիթներին ու տոներին։
Վերջերս Ալեն Սիմոնյանն ու կինը որոշել են կազմակերպել ընտանիքի կրտսեր զավակի՝ փոքրիկ Էրիկի մկրտության արարողությունը։ Էրիկի մայրը՝ Մարիամ Մարգարյանը, մկրտության արարողությունից լուսանկարներ է տեղադրել իր հարթակում։
Լուսանկարներում երևում է, որ ընտանիքի անդամները Էրիկի կնքահոր և կնքամոր հետ նախ եկեղեցում են մկրտել Էրիկին, իսկ դրանից հետո առիթը նշել են ռեստորանային համալիրում։
Լուսանկարներում երևում է նաև, որ Էրիկի մկրտության արարողությունը կազմակերպվել է խիստ նեղ ընտանեկան միջավայրում․ ներկա են եղել ամենամտերիմները։