Ժամանակին մեծ սիոր արժանացած երիատսարդ արտիստներից Տիգրան Մակարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Տիգրանն արդեն մի քանի տարի է, ինչ այլևս հանդես չի գալիս որպես արտիստ, իսկ այդ որոշմուն ունի իր պատճառները։
Տիգրանը «Հրեշակներ դպրոց» հանրահայտ ու սիրված դարձած նախագծից հետո բավականին հայտնի ու պահանջված արտիստի հեղինակություն վաստակեց, որից հետո նաև ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստացավ։
Նա հանդես եկավ «Անավարտ թռիչք» ֆիլմում՝ կերտելով գլխավոր հերոսի կերպարը։ Թվում էր՝ նման հաջողություններից հետո նա պետք է շարունակեր ոլորտում կայանալու հաստատուն քայլերը ձեռնարկումը, սակայն ոչ։
Տիգրանը, ի զարմանս շատերի, ընտրել է ժամանակակից մեկ այլ մասնագիտական որորտ, որը ոչ պակաս կարևոր ու պահանջված է։ Նա համակարգչային ծրագրերի ոլորտն է ընտրել և այժմ զբաղվում է գրաֆիկ դիզայնով։
Դերասանությանը վերադառնալու հեռանկարներ Տիգրանն այժմ չի տեսնում։ Նա ավելի քան ութ տարի համակարգճային գրաֆիկայի ոլորտի աշխատակից է։