Եթե Նիկոլ Վովաեւիչը լռում է, ապա դա նշանակում է, որ նա համաձայն է նրա հետ, ինչ ես ասացի»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Ալիևի բարեկամ Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի այս վերջին նիստում և դրան նախորդող ընթացքում «փայլեց» իր ողջ ազերամետ ցինիկ, տապարով տաշած բովանդակությամբ, անհաջող հումորի, իրականում դրա լիակատար բացակայության մասին վկայող արտահայտություններով, սկսյալ Փաշինյանին ուղղված «ինչո՞ւ ես մռայլ» նախաբանից, մինչև «հայ բարեկամների» կողմից կատարված առաջարկությունները չընդունելը և չխորանալը, ապա ցնցիչ պնդումը. «Եթե Նիկոլ Վովաեւիչը լռում է, ապա դա նշանակում է, որ նա համաձայն է նրա հետ, ինչ ես ասացի»:

ՀԱՊԿ-ի առաջին ջութակը, փաստորեն, բատկո Լուկաշենկոն է, որն էլ իր թիմով տապալում է փաստաթղթերի ստորագրումը՝ շփոթության մատնելով ՌԴ արտգործնախարարին և դեռ ճառում ՆԱՏՕ-ի, վտանգների «լուրջ պատասխանատու կազմակերպություն լինելու» մասին: Ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների մեջ խրված Ռուսաստանն այլևս ավագ որոշողը չէ, ՀԱՊԿ-ում թելադրողը Ալիևի հացկատակներն են:

Փաշինյանի պնդումը, թե «չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը», կարևոր խմբագրման կարիք ունի՝ կա ադրբեջանական շահերի սպասարկման գոտի և ադրբեջանապաշտպան կազմակերպություն, իսկ Լուկաշենկոյի դույն ադրբեջանահարգությունն անտարակույս շոշափելի գին կունենա։

Միով բանիվ պարզեցինք Հայաստանի և Արցախի դեմ վտանգի ևս մեկ ուղղություն, մնում է, պարզենք, թե նիկոլ Վովաևիչն ինչո՞ւ է լռում, սպառվել է ողջ հեղափոխական զինանոցը, «դուխով» կարգախոսն անցյալում է, ձախողումն էլ ձախողման հետևից: Իսկ ժամանակը չի սպասում. Ալիևի խոսափող ԶԼՄ-ների միջոցով ասպարեզ է նետվում Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու ծրագիրը, Հայաստանի դեմ հատուկ հրետակոծությունների և հարձակումների ևս ականատես ենք գրեթե ամեն օր: Ո՞րն է Հայաստանյան հատուկ գործողությունների մշակման կենտրոնը»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: