Դեկտեմբերի 5-ին երեխաներին Հանրապետության հրապարակում հեքիաթ է սպասվում․ ի՞նչ տեսք ունի հրապարակը հիմա․ ուշագրավ ու հեքիաթային կադրեր

Երկու օր անց Երևանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության հրապարակում, բալիկների ու մեծահասակների համար նախատեսվում է հեքիաթային ժամանց ու տրամադրություն, իսկ մինչ այդ հրապարակը ձևավորվում է կախարդական լույսերով ու դեկորացիաներով։

Այս պահին հրապարակը շատ գեղեցիկ տեսք ունի։ Հրապարակի ձևավորումն այս տարի նման չէ որևէ տարվա ձևավորման։ Պատճառը նաև այն է, որ այս տարի Ամանորին ընդառաջ նախատեսվում է մայրաքաղաքում հյուրընկալել տարբեր երկրների երաժիշտ ներկայացուցիչների։

Խոսքը եվրոտեսիլյան մանկական հերթական մրցաշարի և շոու ծրագրի մասին է, որը նախատեսվում է դեկտեմբերի տասնմեկին իրականացնել։

Արդեն իսկ աշխատանքների հիմնական մասն արվել է, իսկ տոնածառի լուսավորությունը հենց դեկտեմբերի հինգի տոնական միջոցառման ժամանակ է վառվելու։

Չնայած այս ամենին՝ հաճախ կարելի է համացանցային հարթակում հանդիպել երևանյան ամանորյա ձևավորման մասին հնչող քննադատական մեկնաբանությունների և կարծիքների, որոնք դժգոհում են քաղաքի տեսքն անճաշակ ձևավորմամբ աղավաղելու և կարևոր շինությունները փչացնելու համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: