Տարիներ շարունակ սիրված արտիստ Աշոտ Ղազարյանը գտնվել է հանրային սիրո և ուշադրության առանցքում, իսկ հարցազրույցներում պատմել է, որ իր անսայթաք ու անխոչընդոտ ուղու հիմնական պահապանը սիրելի կինն է։
Եթե երիտասարդ տարիքում սիրված հումորիստ ու արտիստը ամաչում էր սիրելի տիկնոջ ներկայությունից և չէր ցանկանում, որ նա ներկա լինի իր ներկայացումներում, ապա հիմա հակառակն է։ Տիկին Մելանը ատրիներ շարունակ Աշոտ Ղազարյանի մշտական ուղեկիցն է։
Այսօր Մելանյա Ղազարյանի տարեդարձն է։ Նա օրվա առիթով շնորհավորական ջերմ խոսքեր է ստանում տարբեր մարդկանցից, իր զավակներից։
Նշենք, որ տիկին Մելանը երկու զավակների մայր է, հրաշալի թոռնիկների տատիկ։ Նրա զավակներից մեկը՝ աղջիկը, իր ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանի Սոչի քաղաքում, իսկ տղան՝ Արմանը, ընտանիքի հետ ապրում է ծնողների տան հարևանությամբ։
Սիրելի տիկնոջ տարեդարձի առիթով Աշոտ Ղազարյանը տեղադրել է իր ու տիկնոջ լուսանկարը՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ, իմ Մելան»։