Քիչ առաջ ցավալի տեղեկություն է հանրայնացվել, որից տեղեկանում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Մայա Խաչատրյանը, որը Լոռու Մարզի ղեկավարի՝ Արամ Խաչատրյանի տիկինն է։ Այս մասին ցավով ու ափսոսանքով հայտնել են Լոռու մարզպետարանի աշխատակազմից։
Մայա Խաչատրյանի մահվան մասին հայտնող հրապարակման մեջ նշվում է, թե որքան հոգատար, բարի և ուշադիր անձնավորություն է եղել տիկին Մայան։ Նա կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մտերմանալ մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Մայա Խաչատրյանը, որի օրիորդական ազգանունը Մուրադյան է, ժամանակին աշխատել է «Լոռու դպրոց» հիմնադրամում որպես գործավար։ Մայա Խաչատրյանը երկու զավակների մայր էր։ Նրան ճանաչողները նշում են նրա բարի և հոգատար բնավորության մասին։
Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը վաղն է, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը։ Նրա հոգեհանգիստն ու հուղարկավորությունը Վանաձորում է տեղի ունենալու։
Միանալով ցավակցական խոսքերին՝ համբերություն և ամրություն ենք մաղթում Խաչատրյանների ընտանիքին, Մայա Խաչատրյանի զավակներին։