Թոռնիկներին նվիրված անչափ գեղեցիկ երգ Տիգրան Ասատրյանից

Տիգրան Ասատրյանն վայելում է չքնաղ թոռնիկի՝ Լուսիի գեղեցիկ ներկայությունը: Իր մեկամյա պապիկական զգացողությունների մասին երգիչը որոշել է խոսել երգով՝ երգը նվիրելով սիրելի թոռնիկի մեկամյակին:

Արդյունքում բավականին գեղեցիկ ստեղծագործություն է ստացվել, որտեղ պապիկն իր անսահման սերն է արտահայտում թոռնիկի՝ Լուսիի հանդեպ՝ միաժամանակ բազում բարեմաղթանքներ ու գեղեցիկ սիրո խոսքեր շռայլելով:

Երգի հնչյունների ներքո նաև ստեղծվել է մի հետաքրքիր տեսահոլովակ, որը մեկ տարվա Լուսիի ներկայության գեղեցիկ լուսանկարային դրվագների ամբողջություն է իրենից ներկայացնում: Ներկայացված են անցած ամիսների հիշարժան դեպքերի լուսանկարները:

Երգիչը չի անտեսել նաև Լուսիի մյուս պապիկին: Նա տեսահոլովակի սկզբում ներկայացնում է երգը որպես երկու պապիկներից նվեր և երգում արտահայտում է նաև մյուս պապիկի ու տատիկների սերն ու բարեմաղթանքը՝ ամբողջացնելով ընտանեկան ողջ դիմագիծը:

Թոռնիկներին նվիրված այս հրաշալի նոր գործը կարող եք ունկնդրել ստորև բերված հոլովակում:

Рейтинг
( 14 оценок, среднее 4.07 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: