Հայտնի ու տաղանդավոր արտիստ Կարո Հովհաննիսյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրաճանաչ ու տաղանդաշատ արտիստներից Կարո Հովհաննիսյանը նշում է երեսունմեկ տարին։ Նա լույս աշխարհ է եկել արտիստական ընտանիքում՝ մեծանալով մշակութապես հագեցած միջավայրում։ Կարենը հանրահայտ արտիստ Ռուբեն Հովհաննիսյանի տղան է։

Ե․ Չարենցի անունը կրող դպրոցում ուսումն ավարտելուց հետո Կարոն Թատերական ինստիտուտ է դիմել, որտեղ էլ ուսանել է Ռուբեն Գևորգյանի արվեստանուցում։ Դեռ ուսանողական տարիներից հանդես է եկել ռեժիսորական գործունեությամբ՝ նկարահանելով ութ ֆիլմ։

Կարոն տարիներ շարունակ հանդես է եկել ֆիլմերում, տեսահոլովակներում, սերիալային նախագծերում, որոնց շրջանակներում էլ ճանաչվել ու սիրվել է հանրության կողմից։ Կարոյի գործունեությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում։

Նա ունի նաև հանդիսավարության հաջողված փորձառություն։ Կարոն ժամանակին նշանադրված է եղել Մարգարյան Ռիտայի հետ, սակայն նրանց հարաբերությունները երկար ընթացք չի ունեցել։

Այժմ Կարոն սկզբունքորեն այլևս չի հանրայնացնում իր անձնական կյանքին վերաբերող որևէ փաստ՝ գերադասելով այն պահել անմատչելի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: