Գիտություն և տեխնիկա էջը գրում է․ «Մասկը Twitter-ի գրասենյակում լվացքի մեքենա է տեղադրել, որպեսզի աշխատակիցները կարողանան ապրել այնտեղ։ Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն Իլոն Մասկին uպառնացել են հետաքննություն սկսել՝ կապված այն բանի հետ, որ նա ինքնակամ որոշել է առևտրային տարածքը վերածել է ժամանակավոր հանրակացարանի։
Խոսքը Twitter-ի գլխամասային գրասենյակի մասին է, որտեղ նոր սեփականատերը տեղադրել է բազմոցներ, զգեստապահարան, իսկ այժմ՝ լվացքի մեքենա։ Աշխատակիցներին տրվել են անկողնային սպիտակեղեն և տնային հողաթափեր, որպեսզի նրանք կարողանան բառացիորեն ապրել աշխատավայրում։ Ըստ BBC-ի՝ կոնֆերանսների սենյակները և Twitter-ի աշխատասենյակներն այժմ նման են «հոսթելի»: Գրասենյակում նման պայմանների առկայությունը որոշակիորեն արդարացված կլիներ արտակարգ իրավիճակների ժամանակ։
Բայց ոչ, սա այդ դեպքը չէ․ Իլոն Մասկը վերջերս ուղղակիորեն պահանջել է աշխատակիցներից կամ համաձայնվել «երկար ժամանակ գտնվել աշխատավայրում և առավելագույն ծանրաբեռնվածությամբ աշխատել», կամ հեռանալ: Աշխատակիցներից շատերն ընտրել են վերջինը։ Twitter-ում մնացած աշխատակիցները ստիպված են զոհաբերել իրենց անձնական կյանքն ու հարմարավետությունը՝ հանուն Մասկի՝ նվազագույն ներդրումներով բիզնեսը կյանքի կոչելու համար։
Մասկն անձամբ օրինակ է ծառայում աշխատակիցներին, հաճախ ինքն է քնում գրասենյակում, սակայն սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերության նոր ձեռքբերումների մասին խոսելը դեռ վաղ է։ Ընդհակառակը, Մասկին ավելի ու ավելի են մեղադրում մարդկանց շահագործելու մեջ՝ հանուն իր անհավանական ու հավակնոտ ծրագրերի»։