Սյուզան Մարգարյանը՝ քաղցկեղը հաղթահարելու, բարդ հոգեվիճակի, Սիրուշոյի և թոռների խնամքի մասին

Սյուզան Մարգարյանը երկար ժամանակ չի կարողացել Ամալյայի հաղորդման մասնակցելու հրավերն ընդունել, քանի որ պատշաճ հոգեվիճակում չի գտնվել։ Նա խոստովանում է, որ իր վատ հոգեվիճակի պատճառը ստեղծված իրավիճակն է, որն առաջացել է ստի միջոցով, պատճառով։

Սյուզան Մարգարյանի համար ավելի դժվար է լսել վատ խոսակցություններ իր դստեր ու նրա ընտանիքի մասին, քան իր։ Նա ասում է, որ դժվար վիճակներում նրան մխիթարում են Սիրուշոն, Լևոնն ու ամուսինը։

Սյուզան Մարգարյանի կյանքի ամենից դժվար փուլը քաղցկեղով հիվանդանալու և այն հաղթահարելու փուլն է եղել։ Նա նոր-նոր տատիկ է դարձել այդ ժամանակ, երբ իմացել է հիվանդության մասին։

Երգչուհին մինչ վիրահատությունները գերմարդկային ուժ է իր մեջ գտել ու նույնիսկ երգել է։ Սակայն վիրահատությունից հետո նրա կյանքում բեմը պակասել է։ Նա նշում է, որ մասնագիտական առումով իր կյանքում նման անորոշ իրավիճակ չի եղել։

Սյուզան Մարգարյանի հուզիչ և անկեղծ խոստովանությունների մասին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: