«Տպավորություն է, որ մեր պետական և ազգային շահը ֆրանսիացի օրենսդիրներն ավելի լավ են հասկանում, ավելի լավ են ճանաչում մեր թշնամիներին․․․»

Իզաբելլա Աբգարյանը, անդրադառնալով ֆրանսիացի սենատորներից մեկի ելույթին, իր հարթակում գրում է հետևյալը․ «Լսում էի Վալերի Բուայեի ելույթը: Հիշում եմ նաև, թե ինչ ելույթներ էին ունենում ֆրանսիացի սենատորները, երբ կոչ էին անում ճանաչել Արցախը:

Հետո հիշում եմ պատերազմի ժամանակ և հետո մեր օրենսդիրների կեցվածքը, հնչեցված խոսքը, տարվող գիծն ու թիրախները:

Տպավորություն է, որ մեր պետական և ազգային շահը ֆրանսիացի օրենսդիրներն ավելի լավ են հասկանում, ավելի լավ են ճանաչում մեր թշնամիներին և ավելի քիչ են կաշկանդվում գնահատականներում, քան մեր, բառիս բուն իմաստով, խայտառակ օրենսդիրը, որը նախկին֊ներկա էր ու է խաղում, մի մասը՝ պաթոսից այն կողմ չգնալով, մյուսը՝ անատամ, անողնաշար, ինչ֊որ «Խաղաղության օրակարգ» խաղացնելով։

Պատերազմի ժամանակ և հետո մեր պատգամավորների հռետորաբանությունը, օրակարգը պիտի մի օր առանձին քննության առարկա դառնան»,- իր գրառումը եզրափակում է Իզաբելա Աբգարյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: