«Տեղաց առաջին ձյունը»․ ահա թե ինչ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը

Սուրենյան Գագիկն իր հրապարակումներին բնորոշ նոր տեսանյութ է հրապարակել, որով ցուցադրել է, որ եղանակի փոփոխություն է տեղի ունեցել հանրապետության տարածքի մասնավորապես լեռնային շրջաններում։ Նրա տեսանյութում երևում է, որ արդեն ձյուն է գալիս։

Ձյունը Գավառում է տեղում։ Այն հենց այսօր է տեղացել, սակայն շատ արագ էլ հալչել է։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչ առատ ու խոշոր փաթիլներով է տեղացել առաջին ձյունը և ինչպիսի ձյունածածկույթ է գոյացել։

Օգտատերերից մեկը, արձագանքելով օդերևութաբանի հրապարակմանը, իր հերթին լուսանկար է տեղադրել՝ տեղեկացնելով, որ առաջին ձյունը հանրապետության տարածքում ոչ թե այսօր է տեղացել, այլ հոկտեմբերի քսաներկուսին՝ Մեղրիի լեռնային ճանապարհահատվածին։

Չնայած այս տարվա աշունը բավականին մեղմ ու գեղեցիկ ընթացք ունեցավ, սակայն ըստ ամենայնի, այլ վայրերում ևս առաջիկայում նմանօրինակ եղանակ է սպասվում, քանի որ օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի անկում։ Հանրահայտ օդերևութաբանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: