Ռուբեն Եսայանի ուշագրավ դուետը Արսեն Գրիգորյանի դստեր հետ․ տեսանյութ

Հանրահայտ շոուբիզնեսյան դեմքերից Ռուբեն Եսայանը, որ վերջերս հանդես էր գալիս «Հատուկ դասարան» սիրված ու դիտվող հեռուստանախագծում, նկարահանվել է նաև Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հետ։ Նշենք, որ Էլենը հեռուստասերիալի դերասանական կազմում է ներգրավված։

Ահա Ռուբենը, որ հաջողությամբ գիթառ է նվագում, դուետային կատարմամբ է հանդես եկել Էլենի հետ։ Նա նվագակցողի դերում է, իսկ Էլենը երգում է հայրիկի հայտնի ու սիրված երգերից մեկը՝ «Քեղ եմ կանչում իմ սեր»-ը։

Էլենը բավականին լավ ձայնային տվյալներ ունի և կարողանում է երգը գեղեցիկ կերպով մատուցել։ Ռուբենն այս տեսանյութը տեղադրել է իր հարթակում հետևյալ մեկնաբանությամբ․ «Արսեն Սաֆարյանի էս երգը շատ սիրուն ա՝ հատկապես Էլենի կատարմամբ»։

Նշենք, որ Էլենը ակտիվորեն փորձում է կայանալ հայկական շոու բիզնեսի ասպարեզում՝ իրեն փորձելով տարբեր ոլորտներում։ Նա երգում ու արտիստական խաղով է հանդես գալիս։ Էլենի արտիստական խաղը տեսնելու առիթ ունեցել եք, ստորև կարող եք նաև ունկնդրել նրան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: