Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Պեմզաշենի գործի հարցաքննությունից․ տեսանյութ

Պեմզաշենի գործը, որ հասարակական մեծ հնչողություն է ստացել, շարունակում է մնալ շատերի ուշադրության կենտրոնում։ Նոր մանրամասներով դեպքին անդրադարձել է ոստիկանությունը՝ մանրամասներ ներկայացնելով գործով մեղադրվող քաղաքացու հարցաքննությունից։

Մեղադրյալը պատմել է, որ օրերս հանդիպել է իր քառասունմեկամյա ազգականներից մեկին, որին ասել է, որ գումարի կարիք ունի։ Ազգականը նրան ուղղորդել է Զարինեի տուն։ Նրանք Զարինեի տուն են գնացել Բեմվե մեքենայով։ Մեքենան փոքր-ինչ հեռու են կայանել։

Տան դուռը փակ չի եղել, ուստի Վրույրը կարողացել է առանց խոչընդոտի տուն մտնել։ Միջանցքում նրան ընդառաջ է եկել Զարինեն, որը բաղնիքում գործ անելիս է եղել։ Քառասունմեկամյա տղամարդը hարվածել է Զարինեին։

Նրանք սկսել են պայուսակում գումար փնտերլ, բայց չեն գտել։ Երեսուներկու տարեկան տղամարդը դուրս է եկել ու թելերով վերադարձել, որից հետո կնոջը ննջարան է տարել։ Այս ահասարսուռ դեպքի մանրամասները կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: