«Գլուխները կառնեն, կփախնեն». ի՞նչ են պատմում պեմզաշենցիները, ի՞նչ է հայտնում ՔԿ-ն․ նոր մանրամասներ

Մելիքսեթյան Զարինեի և նրա երկու երեխաների հետ տեղի ունեցածից հետո Պեմզաշենում բավականին լարված վիճակ էր ստեղծվել։ Այսօր արդեն լարվածությունը, ըստ բնակիչների, մի փոքր նվազել է։ Բնակիչները նշում են, որ վիճակը սրվել է հենց այն ժամանակվանից, երբ բացահայտվել է եղելությունը։

Մեղադրյալների հարազատները ոստիկանության օգնությամբ հեռացվել են գյուղից։ Գյուղացիները մտածում են, որ տեղի ունեցածից հետո ոչ Զարինեի հարազատները, ոչ էլ hանցագործների հարազատները չեն կարողանա գյուղում ապրել, կհեռանան այդտեղից։

Ըստ ՔԿ-ի հայտնած տեղեկությունների, մեղադրյալը խոստովանել է, որ ինքն է արել hանցանքը, սակայն նշել է նաև իր ազգակցի անունը, որը նույնպես կալանավորվել է, սակայն առերեսման ժամանակ վերջինս հրաժարվել է իրեն առաջադրվող մեղադրանքից՝ ասելով, որ ինքը կապ չունի գործի հետ։

Ցավոք սրտի, ՔԿ-ի կողմից հաստատվել է նաև այն մտայնությունը, որ տասներկու տարեկան աղջնակի հանդեպ ևս սեռական բնnւյթի գործnղություններ են իրականացվել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: