Անի Օհանյանի տարեդարձն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել Անդրեն

Հեռուստատեսային «Ազգային երգիչ» հայտնի երաժշտական նախագծի շրջանակներից հայտնի դարձած Անի Օհանյանի սիրտն այլևս զբաղված է։

Ընդամենը օրեր առաջ Անիին Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արած Անդրեն կարողացել է ամբողջովին գրավել գեղեցկուհու սիրտը։

Վերջերս Անին ու Անդրեն միասին մեկնել էին միացյալ նահանգներ։ Նահանգներից արված հրապարակումներից հասկանալի է, որ Անդրեն պարզապես երջանիկ է, նա ապրում է Անիով։

Այսօր Անիի տարեդարձն է։ Օրվա առիթով Անդրեն տեղադրել է իր և Անիի լուսանկարներից մի քանիսը, որոնք բավականին ջերմ են ու սիրառատ։

Անդրեն շնորհավորել է սիրելիին՝ գրելով, որ շնորհակալ է նրան այն բանի համար, նա կա իր կյանքում։ Նշենք, որ Անին ծնունդով Արմավիրից է, սակայն մեծացել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Նա խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը, ուստի պարբերաբար է գալիս հայրենի բնօրրան։ Անին նաև քայլեր է անում երգարվեստի ոլորտում հետք թողնելու համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: