«Սա Յուրի Վարդանյանն է։ Պրոֆեսոր Վարդանյանը. իմ երբեմնի դեկանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին»

Վերլուծաբան Արտակ Հարությունյանը, որ շատ ակտիվ արտահայտում է իր կարծիքը համացանցում, տեղադրելով Յուրի Վարդանյանի խիստ ուշագրավ լուսանկարներից մեկը, իր հարթակում ուշագրավ անդրադարձ է արել։

Նա գրել է հետևյալը․ «Սա Յուրի Վարդանյանն է։ Պրոֆեսոր Վարդանյանը. իմ երբեմնի դեկանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ունեզրկված մի մարդ։ Այս նկարը մի պատահական անցորդ էր նկարել, բայց նկարը ցնցել էր համացանցը։

Վարդանյանն էլ ցնցել էր Հայաստանի արդարադատության համակարգը։ Եվրոդատարանի վճռով Հայաստանը նրան պետք է վերադարձներ ոչ ավել, ոչ պակաս 1.5 միլիոն եվրո։ Ափսոս, որ այդ վճռից հետո երկար չապրեց։ Սա հայաստանյան արդարադատության չգոյության եզակի նշուշներից էր։

Իսկ հայաստանյան դատերում անարդար վճիռ կայացրածներից մեկը՝ տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանը (Մացոն), այսօր ընտրվեց հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ 2018-ի «հեղափոխության» մասին»,- իր գրառումը եզրափակել է Արտակ Վարդանյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: