Գաբրիելյան Արփին, որ հայտնի է որպես երգչուհի ու դերասանուհի, ունի նաև հաղորդավարության հաջողված փորձ։ Արփին դպրոցական կրթությունը ստացել է Երևանում՝ զուգահեռ նաև վոկալի ու երաժշտության դասեր առնելով։
Արփին դեռ մանկուց ներգրավված է եղել երաժշտական նախագծերում։ Նա «Դո-Ռե-Մի» հանրահայտ երաժշտական նախագծում երկու անգամ մրցանակի է արժանացել։ Նա մասնակցել է նաև «Կանաչ գոտի» նախագծին` դառնալով թատրոնի մեներգչուհի։
Արփին հանդես է եկել նաև որպես հեռուստատեսության նախագծերի հաղորդավար։ Եղել է «Շոու նյուզ», ինչպես նաև «Փոփ հանրագիտարան» անունով հայտնի հաղորդումները։
Արփին հանդես է եկել նաև հեռուստասերիալներում։ Նա ընտանիք է կազմել Ծառուկյան Միհրանի հետ։ Նրանց առաջնեկը տղա է՝ Ռոբերտը, որը ծնողների հիմնական ուրախությունն է։ Արփին նաև դասավանդում է սեփական երաժշտական դպրոցում։
Նա կարողացել է նաև ստեղծել սեփական կոսմետիկ միջոցների արտադրությունը։ Ակտիվ առօրյայով ապրող երգչուհին իր ժամանակի հիմնական մասն անց է կացնում իր բալիկի՝ Ռոբերտի ընկերակցությամբ։