Իմ մեծ սեր․․․ Սոֆի Դևոյանը անկեղծ հոլովակ է հրապարակել

Պարուհի Սոֆի Դևոյանի մեծ ընտանիքում մշտապես իշխում է փոխադարձ սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ։ Ընտանիքի բոլոր անդամները շատ ջերմ են իրար վերաբերվում՝ աջակցելով իրար բոլոր նախաձեռնություններում։

Հովհաննեսն ու Զարուհին, ինչպես հայտնի է, երկու զավակների ծնողներ են։ Նրանց զավակներից մեկը՝ որդին, գտնվում է Մոսկվայում, որտեղ սովորում է։ Նրան է վերջերս միացել նաև քույրը՝ կրտսեր Սոֆին, որը շատ ջերմ հարաբերություններ ունի եղբոր հետ։

Զարուհու տղան նշել է ծննդյան տարեդարձը։ Զարուհին ու կրտսեր Սոֆին շնորհավորել են իրենց սիրելիին՝ նշելով, որ նա նրանց կյանքի կարևոր մարդն է։ Զարուհին տեղադրել է իր ու տղայի լուսանկարը՝ գրելով․ «Շնորհավոր, տղես»։

Իսկ կրտսեր Սոֆին էլ տեղադրել է իր ու եղբոր մասնակցությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե նա ինչպես է տանգո պարում եղբոր հետ։ Նա տեսանյութին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հակապատկեր, բարով ես ծնվել, իմ մեծ սեր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: