Պեմզաշենում հուղարկավորեցին երեսուներկուամյա կնոջն ու երկու երեխաներին

Պեմզաշենցիները և ողբերգության մասին իմացածները արդեն մի քանի օր է, ինչ չեն կարողանում ուշքի գալ կատարվածից պատճառով։ Այսօր հողին են հանձնել երեսուներկուամյա Զարինեին ու նրա երկու երեխաներին։

Զարինեի գործընկերները պատմում են, թե նա ինչ հանգիստ, անկոնֆլիկտային մարդ էր։ Նա մշտապես զբաղված էր երեխաների և աշխատանքային հոգսերով։ Զարինեի երեխաների դպրոցի տնօրենը ևս հիացմունքով է խոսում այս ընտանիքի մասին։

Նա հիշում է, թե որքան պատրաստակամ ու պարտաճանաչ ծնող է եղել Զարինեն։ Նրա երեխաներ են դպրոց են հաճախել մշտապես պատրաստված ու կոկիկ։ Դպրոցի տնօրենը չի էլ պատկերացնում, թե ինչ պետք է եղած լինի, որ բանը հասնի նման ողբերգության։

Զարինեն ուներ բարձրագույն կրթություն։ Նրա ծնողները ևս բարձրագույն կրթությամբ լավ մասնագետներ են։ Զարինեի ամուսինը նախօրեին է վերադարձել արտերկրից։ Նրան անմիջապես ոստիկանական բաժանմունք են տարել, որտեղ գտնվում են նաև այն հարևանները, որոնք առաջինը բացել են Զարինեի տան դուռը դեպքից հետո։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: