1 օրվա ընթացքում տեղացել է մոտ 2 մ ձյուն․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Ինչպես հայտնի է, պայմանավորված ձմռան գալուստով, առաջիկա օրերին օդերևութաբանները կանխատեսում են, որ Հայաստանյան ողջ տարածում եղանակային ջերմաստիճանի նվազում է սպասվում։ Որոշ շրջաններում այդ նվազում է հնարավոր է մինչև տասը աստիճանի հասնի։

Մինչ այդ հայաստանցիները վայելում են ձմռան առաջին օրերի ջերմ, բայց մառախլապատ եղանակը։ Չնայած որոշ շրջաններում շատ թեթև ձնանման տեղումներ են եղել, դրանք, սակայն, առատ ձյան տեղումների դեռ չեն վերածվել։

Գագիկ Սուրենյանը, հայաստանյան եղանակային առաջիկա փոփոխություններին զուգահեռ ներկայացնում է նաև համաշխարհային եղանակային ուշագրավ իրողությունները՝ իրազեկելով նաև աշխարհում տեղի ունեցող եղանակային դրսևորումներին։

Ահա նա լուսանկարներ է տեղադրել Ամերիկայի Բուֆֆալո քաղաքից՝ նշելով, որ ընդամենը մեկ օրվա ընթացում այդ քաղաքում այնքան առատ ու ինտենսիվ ձյուն է տեղացել, որ ձյան շերտի բարձրությունը հասել է երկու մետրի։

Նշենք, որ ամերիկյան այս տարածաշրջանում հաճախակի են նման ձնառատ ձմեռներ լինում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: