Թինա Կանդելակին ցույց է տվել, թե որքան գեղեցիկ է եղել արմատներով հայ բժշկուհի մայրը երիտասարդ տարիքում և պատմել է նրա մասին

Օրերս Թինա Կանդելակին իր անձնական սոցհարթակում կիսվել է մայրիկի լուսանկարով։ Երկրպագուները ապշել են հեռուստահաղորդավարուհու և նրա մայրիկի նմանություններից։ Սև ու սպիտակ լուսանկարում Էլվիրա Գեորգիևնան դեռ երիտասարդ է։

Թինայի մայրը՝ Էլվիրա Կանդելակին, աղջիկ ժամանակ կրել է Ալավերդյան ազգանունը։ Թինան միշտ էլ հպարտությամբ է ասում. «Մայրս հայ է»: Պարզ է, թե Թինան ում գեներն է ժառանգել։ Գործարար լեդիի մայրն աչքի է ընկնում հաստ մազերով, հմայիչ ժպիտով, ազնվական դիմագծերով և հանգիստ, խոհուն հայացքով։

Նշենք, որ Էլվիրա Գեորգիևնան կրթությամբ բժիշկ է։ Թինան իր ծննդյան օրերին մշտապես հենց մայրիկին է հիշում ու նրան է շնորհակալություն հայտնում, քանի որ գիտակցում է, որ միայն նրա ջանքերի շնորհիվ է նա կարողացել հասնել իր հասածին։

Թինան երբեմն հիշում է, թե ինչպես է մայրը բազմաթիվ զրկանքների գնացել իրեն մեծացնելու համար։ Նա հիշում է, որ իրենց համար հատկապես դժվար է եղել Խորհրդային միության փլուզման տարիները։ Եղել է մի շրջան, երբ մայրը ստիպված թողել է բժշկի մասնագիտությունը և մեկնել Թուրքիա՝ առևտուր անելու։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: