Ահա ինչպես դասավորվեց այն փոքրիկ աղջկա կյանքը, որը համարձակվեց համբուրել Ստալինի այտը

Վերա Կոնդակովայի մասին ժամանակին խոսում էին Խորհրդային միության թերթերն ու հեռուստատեսությունը։ Աղջնակը դպրոցական երեխա էր, որը մասնակցում է դպրոցի գեղրավեստի խմբակին։ Խմբակը օրերից մի օր պետք է ներկայանար պաշտոնական արարողակարգին։

Քանի որ տեղի էր ունենալու շքերթ, երեխաներից մեկը պետք է Ստալինին ծաղիկների փունջ նվիրեր։ Քանի որ Վերան բավականին ակտիվ ու արագ կողմնորոշվող երեխա էր, ոսուցչական անձնակազմը հենց նրան էր ընտրել ծաղիկները հանձնելու համար։

Վերային նախապես բացատրել էին, թե ինչ պետք է անի, բայց միւնույն է, Վերայի ծնողները խիստ անհանգիստ էին, քանի որ վստահ չէին, թե իրենց աղջնակը կարող է անխոչընդոտ կատարել իր առաքելությունը։ Ցանկացած թերություն կամ սխալ կարող էր ճակատագրական լինել։

Սակայն ամեն ինչ սպասվածից էլ ավելի գեղեցիկ ու լավ ստացվեց։ Երբ Վերան մոտենում և հանձնում է ծաղիկների փունջ, Ստալինը նրան գրկում և կանգնեցնում է իր կողքին։ Համընդհանուր ոգևորիչ միջավայրի ազդեցության տակ Վերան փաթաթվում և համբուրում է Ստալինին։

Հետո Վերան դառնում է աստղային կերպար։ Նրանով հետաքրքրվում են շատերը։ Սա տևում է մինչ Ստալինի վախճանը, որից հետո Վերային մոռանում են։ Նա զբաղվում է լեզվաբանությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: