Ինչպիսի՞ն է Երևանը հիմա․ բացառիկ կադրեր երևանյան ամանորյա զարդարանքից

Չնայած առկա դժվարություններին, հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, երևանցիները և ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է ջերմ ու տոնական նշել ամանորյա տոները։

Հատկապես որ Երևանում այս տար Ամանորին ընդառաջ արտերկրյա բազմաթիվ հյուրեր են սպասվում։

Մինչ այս ներկայացրել էին հրապարակի և դրան հարակից այլ վայրերի լուսավորության և ձևավորման ընդհանուր պատկերը։

Այսօր արդեն վերջնական տեսքի է բերվել նաև քաղաքային այլ հատվածների, բանուկ և կարևոր փողոցների ամանորյա զարդարանքները ներկայացնող պատկերը։

Նշենք, որ դեկտեմբերի հինգին հայաստանյան տարբեր բնակավայրերից ու տարածաշրջաններից բազմաթիվ ընտանիքներ իրենց տան կրտսեր անդամների հետ միասին իջնելու են հրապարակ։

Նրանք պատրաստվում են հայտնվել հրապարակում՝ մասնակցելու Եվրատեսիլաամանորյա հեքիաթին։

Հեքիաթը կառավարությունը և քաղաքապետարանը կազմակերպել է ոչ միայն արտերկրյա հյուրերի, այլ հատկապես հայաստանաբնակ փոքրիկների համար։

Նշենք, որ առանձնահատուկ գեղեցիկ զարդարանք ունի Մարզահամերգային համալիրի տարածքը, որտեղ էլ նախատեսվում է օրեր անց անցկացնել Եվրոտեսիլյան մրցույթը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: