Ֆիլիպ Կիրկորովը, ինչպես հայտնի է, երկու զավակների հայր է։ Նա իր զավակների դաստիարակության հարցին ամենայն լրջությամբ է զբաղվում։ Ֆիլիպը իր տղայի տարեդարձը ամիսներ առաջ մեծ շուքով նշեց, իսկ վերջերս նշել է նաև սիրելի աղջնակի տարեդարձը՝ հրավիրելով ընկերներին։
Տարեդարձի մասին պատմող լուսանկարներ է տեղադրել Ֆիլիպի ընկերներից մեկը՝ հայտնի երգչուհի Ժասմինը, որը լուսանկարներին կից տարեդարձի մասին գրել է հետևյալը․ «Ֆիլիպը իր սիրելի դստեր՝ Ալլա Վիկտորիայի ծննդյան օրը վերածեց իսկական ձմեռային հեքիաթի երեխաների և մեծահասակների համար։
11 տարին հիանալի գեղեցիկ ամսաթիվ է, երբ մարդը դեռ մանկության և պատանեկության սահմանագծին է։ Շնորհակալ եմ տոնի համար, իմ սիրելի ընկեր (և տանն ունեցած շրջագայության համար), Կիրկորովները միշտ կենսուրախ են և անկեղծ մտերիմների հետ։
Կրկին շնորհավոր ծնունդդ փոքրիկ արքայադուստր, մեծացիր երջանիկ, սա ամենակարևորն է»,- իր հրապարակումը եզրափակել է հանրահայտ աստղային երգչուհի Ժասմինը։