«Ամուսնուս հետ լարված խոսում եմ ինչ որ անհամաձայն թեմայի շուրջ (միանգամից Արտաշը դառնում է ՊԱՐՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ)․․․»

Զառա Արամյանը գրում է․ «Ինչքան մեծանում ես, ավելի շատ ես ուզում բացահայտել, մոտենալ, հպարտանալ քո «քոթուկներով»։ Ես իմ «օրրանից» շատ բան եմ վերցրել, ժառանգել։ Գիտեմ երկկողմանի ապուպապերիս հերոսական, ազնվական, ռոմանտիկ բոլոր պատմությունները։ Հայրական տատիկ պապիկից իրար հետ առօրյայում անուն հայրանունով խոսելը դարձրել եմ արդիական ինձ համար, երբ ամուսնուս հետ լարված խոսում եմ ինչ որ անհամաձայն թեմայի շուրջ (միանգամից Արտաշը դառնում է ՊԱՐՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ)։

Իսկ մայրական տատիկիցս (Անյա Վարդանովնան շատ ճանաչված բժշկուհի էր) ժառանգել եմ մեծ ուշադրությամբ ուսումնասիրել, կարդալ աննոտացիաները այն դեղերի, որոնք պետք է ընդունեմ ու ինքս ինձ սրսկելը, հատկապես որ իմ պարագայում դա շատ հեշտ է ուր ասեղը խփես լավ է, տեղը լայն։ Բայց ամենամեծ ժառանգությունը ինձ տվել է հայրս՝ Ֆելիքս Արամյանը։

Առաջին Աստվածաշունչը, առաջին քայլը արվեստում, ռադիոում, թատրոնում նա է ինձ ձեռքս բռնած ուղղորդել։ Նրա շնորհիվ եմ դեռ փոքր հասակից որպես սովորական բան հանդիպել, շփվել մեծամեծերի հետ։ Ժառանգել է ինձ իր բարությունն ու աստվածապաշտությունը, ստեղծագործող առանցքն ու հումորի զգացումը։ Հիմա, անկախ ինձանից, երբեմն խոսում եմ իր բառերով, ասույթներով, գուցե դա բոլոր նրանց մոտ է, ով կորցրել է իր պաշտելի հայրիկին։

Մեր ծնողները ամեն մեկիս կյանքի պատմությունը ստեղծողներն են, մեզ ամենաշատ սիրողները։ Մեր առաքելությունն է լինել արժանի այդ սիրո և սուբլիմացված փոխանցել մեր ժառանգներին։ Հենց այդպես է սկսվում ազգի պատմությունը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: