Շպռոտը լաց լինելով պատմել է իր տնից հեռանալու և նոր տուն չգտնելու մասին

Հանրահայտ երգիչ Շպռոտը, որ Ամերիկայում վարձով է բնակվում, ստիպված է իր վարձակալած բնակարանը թողնել, նոր բնակարան տեղափոխվել, սակայն նրան չի հաջողվում իր ուզած նոր բնակարանը գտնել, քանի որ ունի նախընտրելի տարածք ու սեփական տուն վարձակալելու ցանկություն։

Երգչուհին հուզական տեսանյութեր է տեղադրում իր հարթակում՝ պատմելով տուն գտնելու իր անհաջող փորձերի մասին։ Շպռոտի պատմությունից հասկանալի է դառնում, որ նա իր ուզած վայրում մի տուն է հավանել, որի տերը պարսկահայ է եղել։

Նա պայմանավորվել է տիրոջ հետ՝ ասելով նաև, թե ով է ինքը։ Դրանից հետո տերն ասել է, որ իր կինը չի ցանկանում, որ իրենց տունը վարձով տան Շպռոտին։ Պարսկահայը չեղարկել է պայմանավորվածությունը՝ ասելով, որ ինքն անհանգստանում է կնոջ հանգստության համար։

Այս պատասխանը շատ է վիրավորել Շպռոտին։ Նա դա պատմելիս լաց է եղել։ Շպռոտի տեղադրած տեսանյութերից մի քանիսը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: