Մենք ու մունք․ Անդրեն Սիրուշոյի և սիրելիի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե որտեղ են նրանք

Հանրահայտ երգիչ Անդրեն վերջերս հանրայնացրեց մի ռոմանտի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է երգիչը սիրո գեղեցիկ առաջարկություն անում գեղեցկուհի Անի Օհանյանին, որը նրանից տարիքով բավականին փոքր է։

Անդրեի հանրայնացրած տեսանյութի հետո շատերը սկսեցին պատմել այն մասին, որ իրենք դեռ «Ազգային երգիչ» նախագծի եթերներից գլխի էին ընկել, որ Անդրեն անտարբեր չէ Անիի նկատմամբ։

Շատերն էլ անմիջապես նկատեցին, որ Անդրեի սիրելին արտաքնապես շատ նման է հանրահայտ երգչուհի Սիրուշոյին, որի հետ Անդրեն խիստ մտերմիկ ընկերական հարաբերությունների մեջ է։

Ինչպես պարզվում է, երգիչը սիրելիին գեղեցիկ անակնկալ մատուցելուց հետո նրա հետ մեկնել է Միացյալ նահանգներ, որտեղ գտնվում է նաև Սիրուշոն։ Սիրուշոն ու Անդրեն Նյու Ջերսիում հանդես են եկել համերգով՝ ի աջակցություն Արցախի։

Միացյալ նահանգներից իր, Անիի ու Սիրուշոյի համատեղ լուսանկարը հրապարակելով՝ Անդրեն գրել է․ «Մենք ու մունք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: