«Ծնունդդ շնորհավոր ՄԱՄ ջան․․․» Սոնա Ռուբենյանի հուզիչ գրառումը մայրիկի տարեդարձի օրվա առիթով

Սոնա Ռուբենյանը մշտապես հպարտությամբ է արտահայտվում իր ընտանիքի անդամների, մասնավորապես ծնողների մասին։ Սոնայի կյանքում մեծ է հատկապես մայրիկի ունեցած դերն ու նշանակությունը։ Սոնայի մայրիկը մասնագիտությամբ բանասեր է։

Սոնայի մայրը՝ Արմինեն, հայոց լեզվի և գրականության մասնագետ է։ Նա իր կիրթ խոսքով և ապրելակերպով վառ օրինակ է իր երկու դուստրերի համար։ Սոնայի ընկերուհիները ևս հաճախ են իրենց անթաքույց հիացմունքն արտահայտում տիկին Արմինեի մասին։

Այսօր տիկին Արմինեի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով Սոնան տեղադրել է իր և մայրիկի լուսանկարներից մեկը, որը ժամանակին արվել է Սոնայի հարսանյաց արարողության ժամանակ։ Լուսանկարին կից Սոնան հուզառատ խոսքեր է ուղղել մորը։

Երգչուհին գրել է հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր ՄԱՄ ջան։ Ամենաերջանիկն եմ, որ հենց դու ես հայ կնոջ ու ծնողի իմ օրինակն ամբողջ կյանքիս համար»։ Սոնայի հետևորդները իրենց հերթին ջերմ բարեմաղթանքներով են միացել սիրելի երգչուհու շնորհավորանքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: