Խնդրում եմ՝ մի՛ քաղաքականացրեք մեր կորուստը․ Սուրեն Շահվերդյանի անդրադարձը

Օրեր առաջ մեծ ափսոսանքով անդրադարձանք հայ թատրոնի երախտավորներից մեկի՝ Վահե Շահվերդյանի մահվանը։ Տաղանդաշատ ռեժիսորին հրաժեշտ տվեցին նախ Երևանում, ապա նաև Վանաձորում, որտեղ անց էր կացել մեծ ռեժիսորի աշխատանքային գործունեության մեծ մասը։

Տաղանդաշատ ռեժիսորի կորուստի փաստին անդրաձարդել են շատերը՝ կարևորելով նրա վաստակն ու դերը թատերական կյանքի զարգացման հարցում։ Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ հոդվածով պատմել էր իրենց երիտասարդության տարիների ընկերության և երազանքների մասին։

Առաջին նածագահը անկեղծորեն խոստովանել էր, որ իրենք երկուսն էլ երազել են թատրոն մտնել, սակայն իր երազանքի հետևից գնացել է Վահե Շահվերդյանը միայն։ Ն․ Փաշինյանը ևս ցավակցական ուղերձ է հղել Շահվերդյան ընտանիքին ու թատերական ներկայացուցիչներին՝ նշելով, որ ռեժիսորի մահն անդառնալի կորուստ է։

Ռեժիսորին ամփոփել են ընտանեկան գերեզմանատանը։ Ռեժիսորի որդին՝ Սուրեն Շահվերդյանը, արձագանքելով խոսակցություններին, գրել է․ «Հողն ամենուր սուրբ է։

Հայրս ամենահամեստ արվեստագետներից մեկն էր, և նրա ցանկությունը մեր ընտանեկան գերեզմանոցն էր։ Խնդրում եմ մի քաղաքականացրեք մեր կորուստը»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: