Ավետիսյան հայտնի եղբայրները նոր երգի պրեմիերա են ներկայացրել․ «Պապ ջան»

Ավետիսյան հանրահայտ եղբայրները նոր, գեղեցիկ ու հուզիչ ստեղծագործության ներկայացմամբ են հանդես եկել։ Նրանց ներկայացրած երգը վերնագրված է «Պապ ջան»։ Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը։

Ստեղծագործությունն ունի գեղեցիկ բովանդակություն և տեսահոլովակ։ Տեսահոլովակի մեջ երևում է, թե հայրն ինչ դեր ու նշանակություն ունի իր զավակների կյանքում։ Երգի թեման այնքան նուրբ է, որ այն միանգամից սիրվել է ունկնդիրների կողմից։

Տեսահոլովակը հարուստ է հուզառատ դրվագներով։ Առկա են ժամանակային մի շարք անցումներ։ Տեսահոլովակի հերոսներին մեկ տեսնում ենք երիտասարդ տարիքում, մեկ էլ նրանք արդեն ծեր են, ապրում են հիշողություններով։

Ավետիսյան եղբայրների ներկայացրած գեղեցիկ ու հուզառատ երգը, որը նվիրված է հայրական ու որդիական սիրո դրսևորումներին, կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։ Ստեղծագործությունն այնքան սրտամոտ ու հարազատ է, որ շատերն այն կարող են նվիրել իրենց հայրիկներին՝ կիսվելով երգի կատարմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: