Սիրված դերասան Մխիթար Ավետիսյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել․ մանրամասներ

Սիրված արտիստ Մխիթար Ավետիսյանը արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք է կազմել Մարիանայի հետ, որը մասնագիտությամբ պարուհի է։ Մխիթարը և Մարիանան մեկ աղջնակ ունեն, որին Միլա անունն են տվել։ Միլան արդեն ինը տարեկան է։

Մխիթարը առիթների ժամանակ մեծ սիրով է խոսում դստեր մասին՝ նշելով, որ նա հետաքրքրվում է արվեստի տարբեր ճյուղերով՝ պար, նկարչություն, թատերական արվեստ։ Նախօրեին Կամերային թատրոնի սոցհարթակն ուրախությամբ հատնում է, որ տաղանդաշատ արտիստի ընտանիքում նոր համալրում է եղել․ լույս աշխարհ է եկել ամուսինների երկրորդ բալիկը, որը տղա է։

Կամերային թատրոնի սոցհարթակում մասնավորապես գրված է հետևյալը․ «Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կամերային թատրոնի դերասան Մխիթար Ավետիսյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Այսօր ծնվել է Մխիթարի և Մարիաննայի տղան։

Սրտանց շնորհավորում ենք երջանիկ ծնողներին ու ցանկանում ենք առողջություն և խաղաղություն փոքրիկին։ Լավագույն ցանկություններով՝ Կամերային թատրոն»։

Рейтинг
( 7 оценок, среднее 4.29 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: