Տաղանդաշատ ու հանրաճանաչ արտիստուհի Լուսին Կոստանյանի տարեդարձն է։ Նա երեսունինը տարեկան է։ Լուսինի ծննդավայրը Երևանն է, որտեղ էլ մեծացել է ապագա արտիստուհին՝ նախ դպրոցական, ապա նաև բուհական կրթություն ստանալով։
Լուսինն այն դերասաններից է, որ բախտ է ունեցել ուսանելու Վահե Շահվերդյանի կուրսում։ Ռեժիսորի կուրսում ուսանած արտիստները մշտապես շեշտում են, որ մեծ նշանակություն է իրենց կուրսղեկն ունեցել իրենց մասնագիտական աճի ու զարգացման վրա։
Լուսինը ուսանելուց անմիջապես հետո սկսել է աշխատել Գ․ Սունդուկյանի անունը կրող թատրոնում՝ հանդես գալով տարատեսակ ներկայացումներում ու կերտելով բազմազան դերեր։
Լուսինին հանրային լայն զանգվածները հատկապես ճանաչեցին ու սիրեցին հեռուստատեսությամբ հեռարձակվող ընտանեկան պատմություններ ներկայացնող նախագծերից, որոնցում Լուսինի կերպարները բարդ ու հոգեբանական էին, իսկ նա կարողանում էր փոխանցել կերպարի խորությունը։
Լինելով արտիստուհի՝ Լուսինը, սակայն, ընդհանրապես չի սիրում հանրային ուշադրությանն արժանանալ, չի խոսում ինքն իր մասին, փոխարենը լուռ կատարում է իր աշխատանքը։