Նոյեմբերի երեքը ողբերգական էր Արմավիրի մարզի համար։ Մարզի տարածքում Երևանից դեպի Քարակերտ գնացող Գազելը բախվել է Զիլ մակնիշի բեռնատարի, որի հետևանքով գազելու գտնվող չորս քաղաքացիները մահացել են, իսկ յոթը տարատեսակ վնասվածքներով հիվանդանոց են փոխադրվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացածներից երկուսը երիտասարդ աղջիկներ են, որոնք սովորում էին երևանյան համալսարաններից մեկում։ Ուսանողներից մեկը Կարապետյան Նոյան է եղել, իսկ մյուսը՝ Խամիսյան Մարին։
Վթարի մասին տեղեկությունը հայտնի է դարձել երեկոյան մոտավորապես ժամը յոթի մոտակայքում։ Նոյան Քարակերտ գյուղի բնակչուհի էր, ընդամենը տասնինը տարեկան էր։ Աղջիկներից մյուսը Հացիկ գյուղի բնակչուհի էր։ Հացիկից ևս մի քաղաքացի ծանր վիրավորում է ստացել։
Վիրավորում ստացածներից չորսը Դալարիկ համայքնի բնակիչներ են։ Հայտնի է նաև, որ մահացածներից մյուս երկուսը նույն ընտանիքի ներկայացուցիչներ էին՝ մայր ու որդի էին։ Ընդ որում, Հրաչյան ընտանիքի միակ տղան է եղել։