Այսօր Ռիտա Սարգսյանի հիշատակի օրն է․ ի՞նչ են պատմում նրա մասին

Հայաստանի առաջին տիկիններից մեկը՝ Ռիտա Սարգսյանը, արդեն երկրորդ տարին է, ինչ հեռացել է երկրային կյանքից։ Հայտարարվեց, որ նա քովիդով է վարակված եղել, որն էլ տիկնոջ մահվան պատճառն է դարձել։

Այս օրը հերթական առիթն է, որ Ռ․ Սարգսյանին հիշեում ու գնահատելու համար։ Արտահայտվում են բոլոր նրանք, ովքեր որևէ առիթով շփվել են տիկնոջ հետ, ճանաչել նրան, ստացել նրա աջակցությունն ու կարեկցանքը, նրա օգնությանն արժանացել։

Նաիրա Զոհրաբյանը գնահատանքով հիշում է, թե ինչպես էր Ռիտա Սարգսյանը սրտացավությամբ ու նվիրումով օգնում իր ընկերներից մեկին՝ Կարինե Աշուղյանին, որի կյանքը թեկուզ օրերով ու ամիսներով երկարացնելու համար Ռ․ Սարգսյանն անում էր հնարավորն ու անհնարինը։

Արմեն Աշոտյանը ևս հիացմունքով ու գնահատանքով է հիշում Ռիտա Սարգսյանին, որն իր հնարավորությունների սահմանում օգնում էր իրեն դիմած կարիքավոր ու հիվանդ անձանց։

Ռ․ Սարգսյանին սիրով ու կարոտով են հիշում նաև Ավետ Բարսեղյանը և այլ անհատներ, որոնք սերտ շփումների մեջ են եղել տիկնոջ հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: