«Ամենա Մամ». Սոնան և Նիկ Եգիբյանը նոր, անչափ գեղեցիկ դուետ են ներկայացրել

Նիկ Եգիբյանը Սոնայի հետ անասելի մի գեեցիկ ստեղծագործության պրեմիերա են ներկայացրել, որը վերնագրված է «Ամենա Մամ» ձևակերպմամբ։ Ստեղծագործությունը նվիրված է ամենամայրերին, որոնք իրենց գոյությամբ ու աղթոքներով ապավեն ու սատար են իրենց զավակների համար։

Երգը նվիրված է Աիդային, այն գրվել է Աննա Կարայի և Արմանի խնդրանքով, նրանց անունից։ Երգի երաժշտության ստեղծմամբ ու գործիքավորմամբ Եգիբյնա Նիկն է անձամբ զբաղվել։ Խոսքերը նույնպես նա է հեղինակել՝ համագործակցելով Աշոտ Պողոսյանի հետ։

Երգի տեսահոլովակում Սոնան ու Նիկն են՝ ձայնագրման ստուդիայում։ Տեսանյութի մոնտաժը Հակոբ Կոտոլկյանինն է։ Ստեղծագործության խոսքերն այնքան խորիմաստ ու ճշմարտացի են, որ կարծես արտահայտում են բոլորի հոգու խոսքերը, զգացմունքները մայրերի նկատմամբ։

Թերևս այդ է պատճառը, որ երգը սիրվեց։ Սոնայի ու Նիկի մատուցմամբ հնչող այս նուրբ ու քնքուշ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ, ինչպես նաև կիսվել երգով՝ այն նվիրելով ձեր մայրերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: