«Ամբողջ կյանքումս երախտապարտ եմ լինելու երկու հոգու, ում նախաձեռնությամբ, առաջարկով ես արդեն մոտ 30 տարի․․․»

Զառա Արամյանը գրում է․ «Առաջին անգամ հեռուստատեսությամբ երևացի, երբ 5֊6 տարեկանում մասնակցեցի հեռուստատեսային մանրապատման մեջ մասնակցեցի ու հասկացա, որ վերջ, էտը նա ֆսյու ժիզьն։

Ամբողջ կյանքումս երախտապարտ եմ լինելու երկու հոգու, ում նախաձեռնությամբ, առաջարկով ես արդեն մոտ 30 տարի հեռուստատեսություն ասվածի ուղտավոր եմ։ Դա երջանկահիշատակ Ռոբերտ Մավիսակալյանն էր, ով ակամայից կնքեց ինձ որպես «Համով Զառա» և իմ թանկ ընկեր Ruben Tumanyanն է, ով ձեռքս բռնած բերեց ինձ TV, իդեպ, մինչ օրս էլ ձեռքը բաց չի թողել։

Телевизионщик ասվածը, դա մի ուրիշ աշխարհ է, որտեղ դու ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ լինել ակտիվ, ժպիտով, նվիրումով, ինքնամոռաց երբ անգամ հիվանդ ես, ունես լուրջ խնդիրներ, կամ անգամ վշտում ես և չունես ոչ մարտի 8֊ապրելի 7, ոչ Նոր տարի, ոչ էլ երեխայիդ ծննդյան տոն դու քոնը չես, դու !!! բոլորինն ես, ով քեզ դիտում է, քեզ սիրում է ու քո սրտի սերը պիտ կիսես ծնողներիդ, ընտանիքիդ, ընկերներիդ ու քո ոչ պակաս կարևոր ակընդիրիդ հետ։

Շնորհավորում իմ կոլլեգաներին Հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ և հատուկ նշում նաև օպերատորներին, մոնտաժողներին, ձայնի, լույսի, գրիմի մասնագետներին, ադմինիստրատորներին և եթերը ապահովող «էֆիրնիկներին»»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: