Ի՞նչ է այս պահին կատարվում Արցախում․ կադրեր Վերածննդի հրապարակից և այլ մանրամասներ

Առաջիկա օրերին սպասվում է Ն․ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավարի հանդիպումը, որը նախատեսված է իրականացնել Սոչիում։ Այս կարևոր և գուցե նաև ճակատագրական հանդիպմանն ընդառաջ դեռ երեկվանից ոմանք բարձրաձայնում են այն մասին, որ Ն․ Փաշինյանի կյանքին վտանգ է uպառնում։

Ոմանք հորդորում են վարչապետին չմեկնել Սոչի։ Իսկ մինչ այդ Արցախի Վերածննդի հայտնի հրապարակում հավաքվել են արցախցիների մեծամասնությունը՝ իրենց կամքը ցույց տալու համար։

Ինչպես հայտնի է, վերջին օրերին Վ․ Պուտինը խոսել էր այն մասին, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար առանցքային է լինելու հայերի դիրքորոշումը և որոշումը։ Եթե հայերը որոշեն, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինքը ոչինչ անել չի կարող։

Վերածննդի հրապարակում հավաքված մարդկանց ասելիքը մեկն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Հրապարակից կադրեր են տեղադրել Մարութ Վանյանը և այլք։ Կադրերում երևում է, թե ինչքան մարդաշատ է հրապարակն այսօր։

Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: