Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի․․․ Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել․ մահացել է տաղանդավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը

Քիչ առաջ սիրելի հոր՝ տաղանդավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի մահվան մասին տեղեկացնող հրապարակում է արել Սուրեն Շահվերդյանը։ Նա իր հրապարակման մեջ ներողություն է խնդրել հորից, որ չի հասցրել նրան ասել այն բոլորը, որ ուզեցել էր ասել։

Սուրենը նաև ներողություն է խնդրել հորից, որ չի կարողացել վերադարձնել նրան այն ուշադրությունն ու սերը, որը ստացել է հորից։ Չի հասցրել նրա հետ խոսել այնքան, որքան պետք է խոսել։

Սուրենը նաև ներողություն է խնդրել հորից, որ չի հաջողվել այս դեպքում նույնպես նրա կյանքը փրկել։ Նշենք, որ Վահե Շահվերդյանը ուներ առողջական խնդիրներ, նրա կյանքը նախկինում հաջողվել է փրկել։

Ռեժիսորի գործընկերներն ու մտերիմները հավատում էին, որ այս դեպքում ևս հնարավոր կլինի փրկել նրա կյանքը։

Ցավոք, չի հաջողվել։ Վահե Շահվերդյանի վախճանը լուրջ կորուստ է հայ մշակույթի, թատերական ոլորտի համար։ Նա տարիներ շարունակ անխոնջ աշխատանքով զարգացրել է հայ թատրոնը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: