«Մաշված կոշիկը կամ տաբատը, եթե անգամ ուրիշին տաս, ապա հաստատ նվեր չես անվանի․․․»

Հայաստանյան հրատարակչություններից մեկի տնօրենը՝ Արմեն Մարտիրոսյանը, հաճախ է գրքերի հանդեպ հանրային վերաբերմունքի մասին խոսում։ Նա հերթական գրառումն է արել այդ թեմայով՝ գրելով հետևյալը․

«Մաշված կոշիկը կամ տաբատը, եթե անգամ ուրիշին տաս, ապա հաստատ նվեր չես անվանի։ Հավանաբար՝ տվողի համար դրանք անպետք բաներ են և նա տալիս է կարիքավորին։

Բայց երբ մարդը խնդիր ունի ձերբազատվել իր տան հին գրքերից, բայց ուզում է հարազատների կամ հարևանների աչքում «քաղաքակիրթ» երևալ, ապա որոշում է մեկին նվիրել։ Որպես կանոն՝ գրադարանին։ Ու իր տան աղբը թափելը անվանում է նվիրատվություն։

Հարց. ինչու՞ ենք կարծում, որ գրադարանը չքավոր է, կամ չքավորներն են օգտվում գրադարանից։ Հարց երկրորդ. ինչու՞ այլ հին իրի փոխանցումը նվեր չենք անվանում, իսկ գրքինը՝ անվանում ենք»,- իր մտահոգությունն ու միաժամանակ քննադատությունն արտահայտող գրառումը եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: